Սոցիալական քարտերի վերաբերյալ մամլո հաղորդագրություն

Ըստ պաշտոնական տվյալների, Երեւանում մոտ 11 000 կենսաթոշակառուներ՝ սոցիալական քարտերի բացակայության պատճառով չեն ստանում կենսաթոշակ, գտնվելով առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակում: Այդ հարցի քննարկմանն էր նվիրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր Փորձագիտական խորհրդի օրերս կայացած ընդլայնված նիստը:

Նիստին, բացի Խորհրդի անդամներից, մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Զեյնալյանը, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Հայկազուն Մկրտչյանը, փորձագետներ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովից, «Քրիստոնյաները ընդդեմ մարդկանց համարակալման», «Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» եւ այլ հասարալկական կազմակերպություններից: Նիստի քննարկման հիմնական աéարկան սոցիալական քարտերի հետ կապված հարցերի օրենսդրական կարգավորումն էր:

Փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ Նախագահին, ՀՀ Կառավարությանը եւ Ազգային ժողովին՝ առաջարկելով գտնել վերը նշված կարեւորագույն խնդրի լուծման հնարավոր ուղիները: