ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուզանդցիներին մերժեցին
Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Բուզանդ փողոցի 10 բնակիչների հայցն ընդդեմ կառավարության` համարելով այն անհիմն:
Բուզանդի բնակիչները գտնում են, որ կառավարությունը իրավասու չէր ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հակասում են թե սահմանադրությանը, թե մարդու իրավունքների հիմնարար ազատությունների դրույթներին: "Քանի որ ՀՀ 2002թ. դարձել է Եվրոխորհրդի անդամ, ուստի եվրոպական հիմնարար դրույթները մեր երկրի անգամ սահմանադրությունից ավելի բարձր են: Հաշվի առնելով այս բոլորը եւ ցանկանալով պաշտպանել մեր իրավունքները, մենք դիմեցինք դատարան", -ասում է Բուզանդի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը:
Ի դեպ, բուզանդցիները դատարանի այս վճռից չեն ընկճվում. նրանք հերթական հայց են պատրաստվում ուղարկել Եվրոդատարան:
Source Url:
