Վենետիկի հանձնաժողովը գոհ է

Վաղը Երեւանում իրենց աշխատանքն են սկսելու ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, որոնք ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանդիպումներ կունենան սահմանադրական դատարանում եւ խորհրդարանում:

Քիչ առաջ ԵԽ գրասենյակը տարածել է հաղորդագրություն եւ ֆաքս, որտեղ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրած սահմանադրական նախագիծը որոշիչ քայլ է համարում մի շարք պատճառներով.

  • նախագիծը ենթադրում է շատ ավելի լավ հավասարակշռություն նախագահական եւ խորհրդարանական ուժերի միջեւ
  • նախագիծը բացառում է մահապատժի կիրառումը եւ նախատեսում մարդու իրավունքների ավելի լավ ճանաչում եւ պաշտպանություն
  • այլ կարեւորագույն բարեփոխումների հետ մեկտեղ նախագիծն առաջարկում է նաեւ ավելի անկախ դատական իշխանություն եւ ավելի ուժեղ ՏԻՄ:

Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականի հետ համամիտ են ԵՄը եւ ԵԱՀԿը: Միեւնույն ժամանակ նախագծի որոշ դրույթներ բավականաչափ հստակ ներկայացված չեն եւ միջազգային փորձագետները կլոր սեղանի ընթացքում պատրաստ են բացատրել, թե ինչպես, այնուամենայնիվ, նոր սահմանադրությունը կարող է ապահովել կենսունակ լուծումներ: