Երիտասարդ կինը սպառնում է հրկիզել կարմիր բերետավորներին

Այսօր ոստիկանության Կենտրոնի բաժին է հրավիրվել Բուզանդ փողոցի 17 բակի թիվ 5 տան բնակիչ Հովիկ Հովհաննիսյանին:

Իսկ կարմիր բերետավորները նրանց տունը շրջափակել էին եւ ամեն վայրկյան սպառնում էին քանդել: Հովհաննիսյանները ահաբեկված սպասում էին վատագույնին: Ընտանիքի դուստրը պահանջում էր վերադարձնել եղբորը եւ սպառնում էր, որ եթե փորձեն քանդել տունը, ինքը բենզինով կհրկիզի հարկադիր կատարողներին:

Հովհաննիսյանները վստահ են, որ Հովիկին տարել են, որ իրենք վախենան եւ լքեն տարածքը, իսկ տարածքի կարմիր բերետավորները ամեն կերպ համոզում էին, որ ոչ թե տարել են, այլ հրավիրել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ այս ընտանիքի տան գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում եւ նրանց փաստաբանը հավաստիացնում էր, որ վտարումը օրենքի սահմաններում չէ:

Ի դեպ, ոստիկանության աշխատակիցներն ու հարկադիր կատարողները փորձում էին քանդել նաեւ Մուրադյանների կիսավեր պատերը, սակայն վերջիններս թույլ չէին տալիս: