ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը էական հետընթաց է ապրել մամուլի ազատության բնագավառում
"Լրագրողներ առանց սահմանների" միջազգային կազմակերպության այսօր հրապարակած "Մամուլի ազատության ցուցակում" Հայաստանը 167 երկրների շարքում զբաղեցնում է 102-րդ տեղը: Սա էական հետընթաց է անցած տարվա համեմատությանբ, երբ Հայաստանը գրավում էր 83-րդ տեղը:
"Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպությունը մամուլի ազատության ցուցանիշներն արտացոլող իր ցուցակը կազմում է չորրորդ անգամ անընդմեջ: 2002 թվականին Հայաստանն այդ ցուցակում չէր ընդգրկվել, իսկ 2003 թվականին հայտնվել էր 90-րդ տեղում:
Թուրքիան եւ Վրաստանը, որոնք անցած տարվա ցուցակում զիջում էին Հայաստանին, այս տարի առաջ են անցել Հայաստանից եւ գրավել են համապատասխանաբար 98-րդ եւ 99-րդ տեղերը: Ադրբեջանը 141-րդ տեղում է, իսկ Իրանը Թուրքմենստանի, Էրիտրեայի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին եզրափակում է ցուցակը:
Արմեն Դուլյան, Պրահա
Զեկույցի տեքստը ամբողջությամբ`
http://www.hra.am/file/cm_2005_eu_eng.pdf
