ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկուսարանը երիտասարդանում է
Դատապարտյալների շրջանում անցկացված էսսեների մրցույթում հաղթող հնգյակի երկու տեղերը վերցրել էին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից Սեյրան Ղահրիյանը եւ Սեյրան Ստեփանյանը: Նրանց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունն հանձնեց պատվոգրեր, ռադիոընդունիչ, հեռախոսային քարտ եւ «Առավոտ» օրաթերթի այն համարը, ուր ներկայացված են մրցույթի մանրամասները: Պատվոգրեր ստացան «Կոշի» գրադարանավարը՝ Նաիրի Ղահրամանյանն ու Արթուր Հակոբյանը: «Կոշի» պետ Գերաս Գեւորգյանին երբ «Առավոտը» հարցրեց, թե որը կլիներ ամենալավ մրցանակը, նա պատասխանեց՝ «Ազատությունը»: 492 դատապարտյալների 60%-ը երիտասարդ են, որոնք կատարել են ծանր հանցագործություն: «Դաժան կյանք է: Մենք ամեն օր պարտվում ենք մեր տանը, ընտանիքում, կալանավայրում»,- ասաց ժյուրիի անդամ, արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, որն այցելել էր նաեւ «Աբովյան» ՔԿՀ եւ տեսել անչափահաս ազատազրկվածների:
