ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եխ Խորհրդարանական վեհաժողովն ու Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը Հայաստանում կդիտարկեն սահմանադրական հանրաքվեն
Ստրասբուրգ, 24.11.2005թ.
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ու Տեղական և տարածքային
իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները նոյեմբերի 25-ից 28-ը կգտնվեն
Հայաստանում 2005թ.–ի նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեի դիտարկման
առաքելությամբ։
Այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
նախագահ Գարեգին Ազարյանի, ինչպես նաև լրատվամիջոցների, հասարակական
կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունների համատեղ մամլո ասուլիսը կկայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին,
ժամը 14։00-ին Երևանի Մարիոտ հյուրանոցում։
Պատվիրակության անդամներն են՝
Խորհրդարանական վեհաժողով
Ջոն Թոմիլսոն (Միացյալ Թագավորություն)
Ժորժ Կոլոմբյե (Ֆրանսիա)
Յան Ռժըմելկա (Լեհաստան)
Կլաուս–Յուրգան Հեդրիխ (Գերմանիա)
Գաբոր Զալայ (Հունգարիա)
Նայջել Էվանս (Միացյալ Թագավորություն)
Թոմաս Յիրժա (Չեխիա)
Եվրոպայի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես
Ալեն Շենար (Ֆրանսիա, Կոնգրեսի նախկին Նախագահ)
Լուկա Չիրիանի (Իտալիա)
Գրետա Քազընս (Միացյալ Թագավորություն)
Քրիսթըֆեր Նյուբերի (Միացյալ Թագավորություն)
Շոն Օ' Բրայըն (Իռլանդիա)
Մարյա Վան Դեր Տաս (Նիդեռլանդներ)
Վիմ Վան Գելդեր (Նիդեռլանդներ)
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
- Խորհրդարանական վեհաժողովի տեղեկատվության բաժին, հեռ.՝ +33 (0)3 88 41 31 93
- Կոնգրեսի տեղեկատվության բաժին, հեռ.՝ +33 (0)6 66 32 85 19
