Օմբուդսմանը այցելեց հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը այցելեց «Նուբարաշեն» քրեակատարողական հինարկություն` զինծառայողների սպանության մեջ մեղադրվող, օգոստոսի տասներկուսից հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանին հանդիպելու նպատակով:

ի հետ զրույցի ընթացքում կալանավորը պահման պայմաններից, հիմնարկի ղեկավարության վերաբերմունքից որևէ դժգոհություն չի հայտնել: Նա պահվում է հացադուլավորների համար սահմանված կարգով:

Պաշտպանը հանդիպել է նաև բժիշկների, հիմնարկության պետ Ա. Սարգսյանի հետ և առաջարկել է Ռ. Սարգսյանին չներկայացնել դատարան, քանի դեռ նա դուրս չի եկել հացադուլից, և նրան տեղափոխել «ՔԿՀ կենտրոնական հիվանդանոց»:

Ռազմիկ Սարգսյանին Պաշտպանն առաջարկել է դադարեցնել հացադուլը, վերականգնել առողջությունը, իսկ 1-ին ատյանի դատարանի դատավճռի հետ կապված բողոքներն ու անհամաձայնությունները ներկայացնել Վերաքննիչ դսատարանում, ընտրել պաշտպանության ակտիվ տակտիկա: