Հայաստանի օմբուդսմեն դարձավ իշխող կոալիցիայի թեկնածուն

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան դարձավ իշխող կոալիցիայի կողմից
առաջադրված Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի
ռեկտորն էր:

Ազգային ժողովի արտահերթ նիստում կայացած փակ, գաղտնի քվեարկության ժամանակ նրա
օգտին քվեարկեց 87 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79
խորհրդարանականի աջակցությունը: Երկրորդ թեկնածուն՝ «Սահմանադրական իրավունք
միություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, ստացավ 28 ձայն:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում Արմեն Հարությունյանը, որը
մրցակցում էր «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն
Թորոսյանի հետ, բավարար ձայներ չէր հավաքել:

Ռուզան Խաչատրյան