ՌԴ ազգատյացության դեմ բողոքներ Մեծ Բրիտանիայում

Ռուսաստանի Դաշնությունում ազգատյացության եւ մարդատյացության դրսեւորումների եւ
սպանությունների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ բողոքի ակցիա էին կազմակերպել
Մեծ Բրիտանիայի հայ ուսանողները:

Որպես ակցիայի կազմակերպման վայր նրանք ընտրել էին Մեծ Բրիտանիայում ՌԴ դասպանատան
շենքի մոտ գտնվող տարածքը:

«Մենք՝ Մեծ Բրիտանիայի ուսանողներս, մեր խորը ափոսանքն ենք հայտնում նշված դեպքերի,
Ռուսաստանում կսենոֆոբիայի աճի կապակցությամբ:

Մենք դիմում ենք Ռուսաստանի իշխանություններին համապատասխան շտապ միջոցներ
ձեռնարկել՝ պատժել պատասխանատուներին՝ հետագայում նման հարձակումները կանխելու
նամար»,- ասված է ուսանողների հայտարարության մեջ, որը հանձնվել է Մեծ Բրիտանիայում
ՌԴ դեսպանին, որին ուսանողները հայտարարության միջոցով նաեւ տեղեկացրել են.

«Վերջին տարիներին ռասիզմի եւ քսենոֆոբիայի կրկնվող դեպքերը Ռուսաստանում շատ
ցավալի են: Միայն 2005 թ-ին 28 այլազգի նեչկայացուցիչ է ազգային հողի վր, եւս 402
մարդ ծեծվել եւ հարձակման են ենթարկվել ռասիստների կողմից:

Հիմնականում դրանք Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ազգերի ներկայացուցիչներ են, այդ
թվում շատ հայեր: 2006-ին միայն Մոսկվայում 6 հայ երիտասարդ է սպանվել՝ ակնհայտորեն
ազգային պատկանելիության պատճառով»: