ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաներում՝ անկախության 15-ամյակի կապակցությամբ
Այսօր Հայաստանի խորհրդարանը միաձայն հաստատեց «Համաներում հայտարարելու
մասին» որոշումը:
Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը կտարածվի
մոտ 600-700 մարդու վրա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի
պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:
Նրա վկայությամբ, ազատ կարձակվի շուրջ 300 մարդ:
Համաներումը չի տարածվում առանձնապես ծանր հանցագործություններ գործած անձանց եւ
կրկնահանցագործների վրա:
Համաներման որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ
ենթակա է կատարման մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը:
Սա նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում 7-րդ համաներումն է: Վերջին
համաներումը, որը տարածվել է այն ժամանակ կալանավայրերում եւ մեկուսարաններում
գտնվող մոտ 6000 անձանց մեկ երրորդի վրա, եղել է 2001 թվականին՝ քրիստոնեության
ընդունման 1700-ամյակի առթիվ:
Ռուզան Խաչատրյան
ՀՀ ԱԺ որոշումը ՀՀ
անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին
