Ազատազրկման վայրերի հասարակական դիտորդական խումբը ներկայացրերց իր հերթական հաշվետվությունը

Այսօր, հոկտեմբերի 5–ին , ՀՀ Արդարադատության նախարարության հասարակական
դիտորդական խումբը ներկայացրեց 2005թ–ի իր տարեկան զեկույցը։

Բացման խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական
խմբի նախագահ Միքայել Բաղդասարյանը։ Որից հետո, հասարակական դիտորդական խմբի անդամ
Ավետիք Իշխանյանը ներկայացրեր հաշվետվության հիմնական դրույթները։ Նշելով
քրեակատարողական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների լայնածավալ ընթացքը,
Ավետիք Իշխանյանը անդրադարձավ այդ ոլորտում առկա հիմնական խնդիրներին, որոնց
շարքում նա նշեց քրեակատարողական հիմնարկների շենքերի վիճակը (դրանցից շատերը ի
սկզբանե նախատեսված չեն եղել որպես քրեակատարողական հիմնարկներ) սննդի որակը,
սպորտային սարքավորումների բացակայությունը, ազատազրկվածների նամակագրության
գաղտնիության բացակայությւոնը, զբաղվածության բացակայությունը։ Որպես բավականին
լուրջ եւ ցավոտ խնդիր նշվեց որոշ դեպքերում որպես պատիժ ուժի անհամաչափ կիրառումը
ազատազրկվածների նկատմամբ։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, որոնք պետք է ներկայացնեին
նախարարության պաշտոնական մեկնաբանությունները, ներկա չէին միջոցառմանը։