ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունված են
Այսօր Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները,
որոնց շուրջ թեժ բանավեճ էր ծավալվել իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի միջեւ:
Նախնական օրինագծի տակ իրենց ստորագրություններն էին դրել խորհրդարանական բոլոր
խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն փաստաթղթի լրամշակման ընթացքում «Արդարություն»,
«Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցությունները հետ էին
վերցրել իրենց ստորագրությունները:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանալու են գարնանը, բայց դրանց
ստույգ ժամկետն առայժմ որոշված չէ:
