Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սեֆիլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Չորեքշաբթի օրը Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանների բողոքը` անփոփոխ թողնելով նախկին ազատամարտիկի
նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը:

Դեկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը Շուշիի
հատուկ գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական
նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին երկու ամսով կալանելու մասին:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը
ձերբակալվել էին դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ հարուցված է քրեական գործ Քրեական
օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված
հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանի փաստաբանների բողոքը Քրեական եւ զինվորական
գործերով վերաքննիչ դատարանը մերժել էր նախօրեին:

Աստղիկ Բեդեւյան