ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ-ի նախագահը հավաստիացնում է, որ 2007-ի ընտրությունները լինելու են արդար եւ թափանցիկ
ԿԸՀ-ի նախագահը հավաստիացնում է, որ 2007-ի ընտրությունները լինելու են արդար եւ
թափանցիկ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը
չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ 2007-ի
խորհրդարանական ընտրությունները լինելու են «ավելի լավը, առանց խախտումների, արդար
եւ թափանցիկ»:
«Որովհետեւ մենք ունենք համակարգչային ցանց», - փաստարկեց նա` բացատրելով. - «Այսօր
մեր համակարգչային բաժնում ցանկացած աշխատող կարող է այստեղից Կապանի, Նոյեմբերյանի
[կամ որեւէ այլ] ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համակարգչի հետ աշխատել
այնպես, ինչպես ինքը աշխատում է այստեղ իր համակարգչի հետ»:
«Ամփոփման [քվեարկության արդյունքների] գործընթացը լինելու է շատ արագ, պարզ եւ
թափանցիկ», - հավելեց ԿԸՀ-ի նախագահը: Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունների
ժամանակ երկրի բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներից արդյունքների վերաբերյալ
արձանագրությունները ԿԸՀ են ուղարկվելու համակարգիչների միջոցով: Ձայների հաշվարկը
նույնպես կատարվելու է համակարգչային եղանակով:
Ազարյանը ասաց նաեւ, որ ընտրողները քվեարկելու են ծրարների միջոցով, կնիքները եւ
քվեաթերթիկները պահվելու են Գերմանիայում պատվիրված թղթե մեկանգամյա պարկերում:
Կարինե Քալանթարյան
