ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նորածինները հաճախ չեն գրանցվում
Հայաստանի բնակչության թիվը 2006թ. տվյալներով կազմել է 3222,7 հազար մարդ, 2005-ի 3219,4 հազարի դիմաց: Այս տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նրա խոսքով, 2006թ. նկատվել է ծնելիության աճ` 37568 2005-ի 37499-ի դիմաց: Միաժամանակ, նա նշել է, որ քիչ չեն դեպքերը, երբ նորածինները ոչ մի տեղ չեն գրանցվում: «Այդպիսի դեպքեր հաճախ գրանցվում են հեռավոր բնակավայրերում, որտեղ երեխաները պաշտոնապես գրանցվում են միայն 5-6 տարեկանում», ասել է Ստեփան Մնացականյանը:
Նա նաեւ հրապարակել է ամուսնությունների եւ ամուսնալուծությունների տվյալները, որոնք նույնպես աճել են համապատասխանաբար 1,6 եւ 13,4 տոկոսով:
Հայաստանում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը կազմել է 70,3, կանանցը` 76,1 տարի:
Այս տվյալները ներկայացված են ԱՊՀ երկրների Միջպետական վիճակագրական զեկույցից:
