Լրագրողների կարծիքը չլսեցին

Երբ կառավարությունը նախաձեռնեց ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ, այս ոլորտի խնդիրներով զբաղվող եւ լրագրողական կազմակերպություններ ու առանձին փորձագետներ, հայտարարեցին, որ փոփոխությունները ընդունելի չեն: Այս կարծիքները, սակայն խորհրդարանական մեծամասնության համար հիմք չէին, եւ փետրվարի 21-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժովողը առաջին ընթերցմամբ ընդունեց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Իհարկե կառավարությունն հայտարարում է, որ փոփոխությունները թելադրված են օրենքները բարեփոխված սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Բայց խնդիրը փոփոխությունների բովանդակությունն է: Առավել ուշագրավ երկու խնդիր, որի մասին բազմիցս հայտարարել են ԶԼՄ-երի եւ մասնավորապես էլեկտրոնային ԶԼՄ-ների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունները: Կառավարությունն առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ութ անդամներին կեսին նշանակում է ՀՀ նախագահը, կեսին` խորհրդարանը, թափուր տեղի առկայության դեպքում հերթով` մեկական: Բայց քանի որ գործող ՀՌԱՀ-ում բոլորն են նախագահի նշանակածները, լավագույն դեպքում ՀՌԱՀ հավասարակշռված կազմ կունենանք 2011 թվականին:

Կառավարությունն առաջարկում է ՀՌԱՀ-ին տալ ոչ միայն մասնավոր, այլ պետական` հանրային հեռուստատեսության գործունեությունը եւս վերահսկելու իրավունք, սակայն հստակեցված չեն ՀՌԱՀ-ՀՀՀ հարաբերությունները:

Պատգամավորներն արդեն քվեարկել են: Դեռ մի անգամ էլ պետք է քվեարկեն, որ նախագիծը օրենք դառնա: Իսկ մինչ այդ փոփոխություններին դեմ արտահայտվողները համոզված հայտարարում են, որ եթե առաջարկվող փոփոխությունները դառնան օրենք, դրական փոփոխություններ չեն լինի, բացասական փոփոխությունները շատ հավանական են: