ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկքաղաքացիները ընտրելու իրավունք ունեն
Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 26-ին մեկնարկած հերթական քառօրյայի առաջին օրը ընդունել է քաղաքացիության մասին, զինապարտության մասին օրենքներում եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը: Ըստ այս նախաձեռնության, Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել նաեւ այլ պետության քաղաքացի եւ ունենալ Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք, լինել ՀՀ կառավարության անդամ: Նախագիծը կառավարության նախաձեռնությունն է: Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ նոր օրենքով ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ 18 տարին լրացած, վերջին 3 տարին մշտապես Հայաստանում բնակվող, հայերեն հաղորդակցվող եւ Հայաստանի սահմանադրությանը ծանոթ անձիք, ովքեր ամուսնացել են ՀՀ քաղաքացու հեն կամ ունեն ՀՀ քաղաքացի երեխա: Հայ ծնողներ ունեցող անձիք եւս կարող են դառնալ ՀՀ քաղաքացի:
