Սեմինար ընտրակեղծիքը բացառելու համար

Փետրվարի 27-ին Երեւանում մեկնարկել է ԱՄՆ դեսպանատան կազմակերպած սեմինարը, որի նպատակը ընտրակեղծիքների եւ կոռուպցիայի դեմ պայքարին աջակցելն է: Սեմինարը կազմակերպվում է այն ծրագրի շրջանակում, որը մշակել ու իրականացնում են ամերիկացիները 6 միլիոն դոլարով, որը տրամադրվում է Հայաստանում օրինական ընտրական գործընթացին աջակցելու նպատակով: Սեմինարի բացմանը Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան, դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները կխոսեն այն դժվարությունների մասին, որոնք եղել են ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Սեմինարին մասնակցում են Գլխավոր դատախազության, ոստիկանության, դատարանների, ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները: