ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ չի վճարի թեկնածուների եթերաժամի համար
Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանը ԱՄՆ կառավարությանը առաջարկություն էր ներկայացրել, որ ամերիկացիները Հայաստանի ընտրության արդարության ապահովման համար ծախսելիք 6 միլիոն դոլարի մի մասը հատկացնեն ընդդիմության համար ամեն օր մեկ ժամ հեռուստաեթեր ապահովելուն: Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին այդ առթիվ ասել է, թե «Ամերիկայի կառավարության պատասխանատվությունը չէ որեւէ թեկնածուի եթերաժամի համար վճարելը: Մենք սպասում ենք տեսնենք, թե ինչպես է լինելու լուսաբանումը հեռուստաընկերությունների եթերում: Ես ինքս կոչ եմ արել բոլոր հեռուստաընկերություններին ապահովել անկողմնակալ լուսաբանում:
Source Url:
