Մեծամասնականով արդեն 9 հոգի առաջադրվել է

Համաձայն ընտրական օրենսգրքի Հայաստանի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանել է 2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամականացույցը, ըստ որի փետրվարի 26-ը մարտի 3-ը մեծամասնական ընտրակարգով թեկնածություններ առաջադրելու համար է առանձնացված: Առաջին օրը 8 ընտրատարածքում 9 թեկնածություն է առաջարդրվել, 7-ը քաղաքացիական նախաձեռնությամբ, 2-ը` կուսակցական:

Երեւանի թիվ 2-րդ ընտրատարածքում «Հայոց հայրենիք» կուսակցությունն առաջադրել է կուսակցության ղեկավար Արշակ Բակլաչյանին: Երեւանի թիվ 8 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է 1999 թվականից ԱԺ պատգամավոր, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ Հակոբ Հակոբյանը: Երեւանի թիվ 10 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է կրկին 1999 թվականից ԱԺ պատգամավոր գործարար Խաչատուր Սուքիասյանը: Երեւանի թիվ 14 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է Աշտարակի հիվանդանոցում վնասվածքաբան աշխատող Գագիկ Օհանյանը:

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքուիմ առաջադրվել է 1999 թվականից ԱԺ մեկ այլ պատգամավոր, Էջմիածին քաղաքի բնակիչ Հակոբ Հակոբյան: ԱԺ երկու պատգամավոր` Վիկտոր Դալլաքյանն ու Վահրամ Բաղդասարյանը առաջադրվել են իրենց հայրենի Վանաձոր քաղաքն ու հարակից որոշ գյուղեր ներառող թիվ 30 ընտրատարածքում: Երկուս էլ` քաղաքացիական նախաձեռնությամբ: Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը: Իր ասածի համաձայն, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում «Դաշինք» կուսակցությունը առաջադրել է կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին: