ԿԸՀ գրանցեց «Իմպիչմենտ» դաշինքը

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 1-ի բոլոր 9 անդամների մասնակցությամբ նիստում միաձայն որոշեց գրանցել Հայաստանի պահպանողական» նախագահ Միքայել Հայրապետյան եւ «Ժողովրդավարական հայրենիք»» նախագահ Պետրոս Մակեյան, կուսակցությունների ձեւավորած «Իմպիչմենտ» դաշինքը: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը մեր հարցին ի պատասխան հայտարարեց, որ դաշինքի համամասնական ցուցակը առայժմ պատրաստ չէ: Քննարկումները չեն ավարտվել: Քննարկվում է նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հարցը:

Նույն նիստում ԿԸՀ-ն չգրանցեց «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» ՀԿ դիտորդներին: Հիմնավորումն այն է, թե կազմակերպության կանոնադրական խնդիրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հարցեր ներառված չեն, գրված է նպաստ իրավական համակարգի կայացվածությանը, ինչը լայն սահմանում է: Բացի սրանից, ԿԸՀ փոխնախագահ Ա. Բախչագուլյանը տեղեկացրեց, որ կազմակերպության ներկայացուցիչ Համազասպ Ուզունյանը մեծամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում: