ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԽԴ-ն ու ԺՈՒԿ-ը գնում են միասին
ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը մարտի 1-ին «Փաստարկ» ակումբում հաստատաել է, որ իր ԺՈՒԿ կուսակցությունն ու Արշակ Սադոյանի ղեկավարած ԱԺԴ-ն ԱԺ ընտրություններին կմասնակցեն ԺՈւԿ-ի ցուցակով, որովհետեւ եթե մեկ կուսակցության համար անցողիկ շեմը քվեների 5 տոկոսն է, ապա երկու կուսակցությունների դաշինքի համար` 7 տոկոսը: Եվ Մանուկ Գասպարյանը, եւ Արշակ Սադոյանը կառաջադրվեն նաեւ մեծամասնական ընտրակարգով: Ցուցակի առաջին հորիզոնականում Մանուկ Գասպարյանն է լինելու, Արշակ Սադոյանը երկրորդն է լինելու: Ցուցակում երրորդը լինելու է Ազգային միաբանության անդամ Աղասի Արշակյանը: ԱՄ-ում նրան տեղ են տվել համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականից ներքեւ: ԺՈւԿ-ի ցուցակում չորրորդը տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն է: Ցուցակը լինելու է ընդամենը 39 հոգանոց, 6-ը կին:
Մանուկ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը դեռ ամիսներ առաջ ասել է, որ պատրաստ է դաշինք կազմել ՀԺԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ, անգամ ցուցակում առաջինը չլինել, սակայն որեւէ դաշինք չձեւավորվեց «ըստ երեւույթին ինձ թույլիկի տեղ դրեցին, բանակցությունների մասնակցության բան էլ չարեցին»: Իսկ ահա «3-4 կամ 7 հոգի ունեցող եւ 20 հոգանոց ցուցակ չունեցող», ասում է Մանուկ Գասպարյանը: Նա ակնկալում են նվազագույնը 7-8, առավելագույնը` 15 տոկոս ձայներ` «մեզ ձայն կտան ամենաըմբոստ եւ հավատացող մարդիկ»: Եթե ԱԺ-ում ծանրակշիռ ներկայացուցչություն ունեցան, չեն հրաժարվի նախարարական պորտֆելներ վերցնել` «մենք դարմաեդներ չենք ունենալու խորհրդարանում»:
