ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ձերբակալությունը քաղաքական խնդիր է
Հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնության անդամներ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման իրական պատճառները բացահայտելուն էր ուղղված մարտի 6-ին կազմակերպված կլոր սեղանը: «Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության իրական պատճառներն ուսումասիրող պատգամավորական խմբի» ներկայացուցիչ Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարեց, որ կատարվածը նախեւառաջ քաղաքական խնդիր է եւ արժե իրականությունը հասցնել հասարակությանը, որ ձեւավորվի ըմբոստ մթնոլորտ եւ հասարակություն: Նախքան հասարակությանը մի բան ասելը, պատգամավորները փորձել են հանդիպել կալանավորվածներին, սակայն տեսակցելու նրանց դիմումը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թողել է անպատասխան:
Վարդան Մալխասյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել եւ կալանավորվել են երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի համար: Ըստ հավաքվածների, խոսքի, գնահատականի եւ կոչի համար չի կարելի հետապնդել: Ինչպես հայտնի է, Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո ձերբակալվել է նաեւ նրանց մարտական ընկեր Վահան Արոյանը` զենք զինամթերք պահելու մեղադրանքով: «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը տեղեկացրեց, որ իրենց ունեցած տվյալներով, Վահան Արոյանի բնակության վայրում` Արարատի մարզում ստորագրություններ են հավաքում նրա գործը մյուս երկուսի գործից առանձնացնելու օգտին: Արմեն Աղայանի կարծիքով, «ակնհայտ է այս երկուսի միջեւ արհեստական կապ ստեղծելու փորձը»:
Մանրամասն տեղեկուցյուններ Ժիրայր Սեֆիլյանի կարելի է գտնել [url=http://jirairsefilyan.tripod.com target=_blank]jirairsefilyan.tripod.com[/url] կայքում։
