ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտանեկան բռնությունը «մարդկային արժանապատվության ոտնահարման ամենատարածված ձևերից» է
Ստրասբուրգ, 07.03.2007թ.
Կանանց միջազգային օրվա նախօրեին ԵԽ անդամ 46 պետություններին ուղղված կոչում ԵԽԽՎ Նախագահ Ռենե վան դեր Լինդենն ու Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ընդգծում են, որ ընտանեկան բռնությունը մարդկային արժանապատվության ոտնահարման ամենատարածված ձևերից է:
Եվրոպայի խորհրդի պատվերով իրականացված ուսումնասիրության համաձայն` Եվրոպայի կանանց 4-ից 5 քառորդը գոնե մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական բռնության կյանքի հասուն շրջանում: Տաս կանանցից մեկից ավելին ենթարիվել են սեռական բռնության: Բռնության դեպքերի մեծամասնությունը կատարվել է տղամարդկանց կողմից նրանց անմիջական շրջապատում` հիմնականում զուգընկերների կամ նախկին զուգընկերների նկատմամբ:
Բռնության այս ձևը չի ճանաչում աշխարահագրական սահմաններ և տարիքային սահմանափակում, այն ներհատուկ չէ որևէ կոնկրետ մշակույթի, խմբի կամ սոցիալական դասի: Այն քաղաքական և հասարակական խնդիր է, որով պետք է զբաղվի Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետություն, ասում են նրանք:
Նրանք առաջարկում են անդամ պետություններին մեծացնել ջանքերը իրականացնելու համար Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության, ներառյալ ընտանեկան բռնության, դեմ ուղղված արշավը (2006-2008), իրազեկել հասարակությանը և օրենքներ ընդունել կանանց դեմ բռնությունը վերացնելու համար: Մասնավորապես, պետք է օգտագործվեն բոլոր համապատասխան օրենսդրական, դատական, բյուջետային և կրթական միջոցները, և պետք է ընդունվեն ազգային գործողությունների ծրագրեր կանանց դեմ ընտանեկան բռնությանը վերջ դնելու համար: Սա պետք է ներառի, բռնաբարության այլ ձևերի հետ մեկտեղ, ամուսնության ընթացքում կատարված բռնաբարության քրեականացումն ու հետապնդումը, և բռնություն գործադրող ամուսնու վտարումը զույգի բնակարանից եթե վերոհիշյալ միջոցները դեռևս չեն գործում:
