Սննդի անվտանգության հայեցակարգը մշակել են ամերիկացիները

Մարտի 13-ին Երեւանում բացվեց «Հայաստանի սննդի անվտանգության պետական հայեցակարգի» նախագծի քննարկմանը նվիրված կլոր սեղան, որը կազմակերպել էին ԱՄՆ Գյուղդեպարտամենտը, ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը: Հայաստանի «Հայաստանի սննդի անվտանգության պետական հայեցակարգը» եւս մշակել են ամերիկացի փորձագետները: Քննարկմանը մասնակցում էին ինչպես պետական կառույցների՝ գյուղատնտեսության, աջողջապահության նախարարությունների, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ՀԿ-ներ:

Ըստ հայեցակարգի հեղինակների, սննդի անվտանգության խորհրդային համակարգը իրեն սպառել է եւ նորի անհրաժեշտություն կա: Հայաստանում մինչ վերջերս սննդի անվտանգության հարցերով զբաղվում են մի շարք գերատեսչություններ, գյուղնախարարության պետական այլ գերատեսչություններ: Վերջերս որոշվել է ստեղծել սննդի անվտանգության կառավարման միասնական համակարգ: Ամերիկացի փորձագետները սա ողջունում են եւ վստահեցնում, որ միասնական համակարգի բացակայությունը բարդություններ եւ բացեր է ստեղծում: ԱՄՆ գյուղդեպարտամենտի ներկայացուցիչ Շոն Քարմոդին հայտարարեց, որ այս քննարկման նպատակը Հայաստանում արտադրվող եւ նաեւ արտահանվող սննդի անվտանգության հայեցակարգ մշակելն է: