ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Որ կույրերն էլ քվերակեն
2007 թվականի մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում կլինեն բրալյան այբուբենով համարակալված ստվարաթղթե կաղապարների, որի մեջ կտեղադրվի քվեաթերթիկը եւ որը շոշափելով տեսողական խնդիրներ ունեցողը կկողմորոշվի: Նման որոշում ընդունեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից 59 օր առաջ` մարտի 14-ին: Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողին չեն կարող օգնել միայն վստահված անձն ու հանձնաժողովի անդամը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ստվարաթղթե կաղապարները կտպագրվեն Հայաստանում, ծախսերը կգոհա ամերիկյան ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը` IFES-ը:
ԿԸՀ նախագահը չգիտեր, թե այս նպատակի համար որքան կծախսի IFES-ը, բայց գիտեր, որ ՀՀ-ն 2007 թվականի ԱԺ ընտրությունների համար կծախսի 875.550 միլիոն դրամ: Նախապես նախատեսված էր ծախսել 678.443 միլիոն, սակայն նորն ընտրական օրենսգիրքը նոր ծախսերի բերեց: 2003 թվականի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ծախսվել է 250.450 միլիոն դրամ, կամ մեկ ընտրողի համար` 0.19 դոլար: Այս անգամ մեկ ընտրողի համար ծախսվելու է 1.04 դոլար` կամ ավելի քան 5 անգամ ավել:
