ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի տարածքի 86 տոկոսը ենթակա է անապատացման
Հայաստանի «Կայուն մարդկային զարգացում» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանի կարծիքով, Երեւանի ներկայիս կառուցապատումը քաղաքը կհասցնի անապատացման: Նրա խոսքով, Երեւանի օդի ջերմաստիճանը միջինը բարձրացել է երկու անգամ, մոտավորապես մեկ աստիճանով, գերազանցելով համաշխարհային միջինը, որը կազմում է 0,4 աստիճան: «Համաձայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, Հայաստանի տարածքի 86 տոկոսը ենթակա է անապատացման», ասել է Կարինե Դանիելյանը:
Source Url:
