Տիգրան Թորոսյան. ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը լղոզված էր

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, գնահատելով ԱՄՆ Պետդեպի զեկույցի այն դրույթը, որում նշված է` Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Լեռնային Ղարաբաղն ու հարակից տարածքները, ասել է, որ Ղարաբաղի եւ տարածքների հարցը բացարձակապես կապ չուներ այն խնդիրների հետ, որոնք պետք է արծարծվեին այդ զեկույցում, քանի որ զեկույցը նվիրված էր մարդու իրավունքի խնդիրներին:

Դրանից բացի, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ ըստ Տիգրան Թորոսյանի, իրավունք չուներ այդպիսի ձեւակերպում տալ, առավել եւս, որ միջազգային որեւէ փաստաթղթում Ղարաբաղն օկուպացված տարածք չի համարվում: «Ավելին, անգամ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները համարվում են օկուպացված տեղական հայկական ուժերի կողմից, եւ ոչ թե հայկական ուժերի կողմից: Իսկապես կոպիտ եւ անընդունելի ձեւակերպում էր», ասում է Տիգրան Թորոսյանը: