ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չորս հոգի հանել են իրենց թեկնածությունը
Մարտի 15-ի դրությամբ 2007 թվականի ԱԺ ընտրությանը մեծամասնական ընտրակարգով մասնակցողների քանակը նվազել է եւս 4-ով: Այս պահի դրությամբ մնացել է մեծամասնական 169 թեկնածու: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Երտասարդական կուսակցության առաջադրած թեկնածու` կուսակցության անդամ գործազուրկ Տիգրան Նալբանդյանը հանել է իր թեկնածությունը: Օրեր առաջ այս ընտրատարածքում առաջադրված Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նշան Վաղարշակյանն էր հանել իր թեկնածությունը:
Թիվ 13 ընտրաարածքից իր թեկնածությունն է հանել «Անի-Ա» ՍՊԸ փոխտնօրեն` անկուսակցական Գարիկ Հակոբյանը: Թիվ 18-ում առաջադրված էին առաջադրված նույն Վեդի Ալկո ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը եւ Վեդի Ալկո ընկերության փոխտնօրեն Արմեն Ղազարյանը: Վերջինս հանել է իր թեկնածությունը: Թիվ 21 ընտրատարածքում առաջադրվել էր, Արմավիրի մարզի դատախազի օգնական Կարեն Վարդանյանը, ով էլ չի պայքարելու:
