ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրահավաքի նախաձեռնողներին առայսօր չի տրամադրվել հավաքը արգելելու մասին որոշումը
Այլընտրանք հասարակական քաղաքական նախաձեռնությանը դիմել է Երեւանի Կետրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, պահանջելով չեղյալ հայտարարել քաղաքապետարանի որոշումը Ազատության հրապարակում հանրահավաք չթույլատրելու մասին: Բայց քաղաքապետարանը մարտի 20-ին դատարան չի ներկայացել, հանրահավաքի նախաձեռնողներին առայսօր չի տրամադրել հավաքը արգելելու մասին որոշումը: Այլընտրանք հասարակական քաղաքական նախաձեռնության դիմումի վերաբերյալ Կենտրոն եւ նորք Մարաշ համայքների առաջին ատյանի դատարանը որոշում կկայացնի մարտի 21-ին:
Source Url:
