ԵԽԽՎ զեկուցողն ողջունում է վերանորոգված հայկական եկեղեցու բացումը Թուրքիայում

Ստրասբուրգ, 21.03.2007թ.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հարավային կովկասում մշակութային ժառանգության հարցերով զեկուցող Էդի Օ'Հարան (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ) ողջունել է Թուրքիայի Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգված մարտի 29-ին Թուրքիայում Վանա լճի Աղթամար եկեղեցու բացման վերաբերյալ հայտարարությունը:

«Թուրքական կառավարության, Հայկական եկեղեցու ղեկավարության, թուրքական և միջազգային համալսարանների փորձագետների և նորոգումը իրականացրած տեղի գործընկերների աշխատանքը ցայտուն օրինակ առ այն, թե ինչպես համագործակցությունը կարող է փրկել այս տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը», ասել է պրն. Օ'Հարան: «Այժմ պետք է աշխատել դեպի եկեղեցի հասանելիությունն ապահովելու, իր շրջակայքի և վերականգնված եկեղեցու օգտագործման հարցերի շուրջ:»

Պրն. Օ'Հարան պետք է ճանաչողական այց կատարի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ուղիներ փնտրելու կոնֆլիկտից տարանջատել մշակութային ժառանգության խնդիրները և սահմանել դրա պաշտպանության ընդհանուր մոտեցումներ: «Աղթամար եկեղեցու վերականգնումը ցույց է տալիս, թե ինչ ենք ցանկանում հասնել ամբողջ տարածաշրջանում», ասել է պրն. Օ'Հարան: «Հուսով ենք` Հայաստանի իշխանությունները կկարողանան մասնակցել բացման արարողությանը»: