Դիմել են դատարան ընտրությունը անվավեր ճանաչելու համար

Ինչպես հայտնի է մարտի 25-ին Արմավիր քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ հանրապետական Ռուբեն Խղլաթյանը հաղթել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանին: ԲՀԿ-ն, սակայն, չի պատրաստվում համակերպվել պարտության հետ եւ մարտի 30-ին դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: