Սկսել է գրանցման գործընթացը

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ապրիլի 2-ին սկսել է կուսակցությունների եւ մեծամասնական թեկնածուների գրանցման գործընթացը, որը կավարտվի ապրիլի 7-ին: Գործընթացը ենթադրում է, որ հանձնաժողովը առաջիկա հինգ օրերի ընթացքում կուսումնասիրի կուսակցությունների եւ պատգամավորության մեծամասնական թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, իսկ վերջում այդ ամենը կքննարկվի հանձնաժողովի նիստին, որն էլ կորոշի գրանցման հարցը: Եթե առաջանում է որեւէ կուսակցության կամ անհատ թեկնածուի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված խնդիր, ապա տվյալ կուսակցությանը կամ թեկնածուին ԿԸՀ-ն տրամադրում է անճշտությունն ուղղելու 48 ժամ ժամանակ: