Խոսքի ազատությունը արմատներ չի գցում

Հինգ տարի առաջ` 2002 ապրիլի 2-ին եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը 2007 թվականի ապրիլի 2-ին Երեւանի Օպերային թատրոնի մատույցներում ծառատունկ էր նախաձեռնել ի նշանավորումն ՀՀ անկախության հռկաչագրի 16 ամյակին: Տնկվելու էին 16 ծառ եւ այսպիսով ձեւավորվելու էր խոսքի ազատության արահետ: «Ա1+»-ի նախաձեռնությանը արձագանքել էին բազմաթիվ լրագրողներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ: Ու թեեւ «Ա1+»-ը Երեւանի քաղաքապետարանինա ծանուցել էր իր նախաձեռնության մասին, սակայն, ոստիկանությունը արգելեց խառատունկը: Իրավապահները հայտարարեցին, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել ակցիայի մասին, ուրեմն այն արտոնված չէ եւ չի կարող անցկացվել:

«Չարտոնված» ծառատունկը կանխելու էին եկել մայոր եւ բարձր կոչում ունեցող բազմաթիվ ոստիկաններ` այդ թվում` ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալներ գնդապետեր Չիբուխչյանն ու Աֆյանը, ոստիկանության Կենտրոն համայնքի բաժնի պետի տեղակալ գնդապետ Բաղդասարյանը, բազմաթիվ մայորներ, փոխգնդապետեր:

Նախքան բուն ծառատունկը, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հայտարարեց «Գավառամիտ մտածողությամբ մարդիկ փակեցին «Ա1+»-ը, դա ժամանակավոր է: Կարեւորը ՀՀ եւ լրագրողների անկախությունն է»:

Ելույթները եւ սիզամարգի մեջ ցուցապաստառներ «տնկելուն», ոստիկանները ոչինչ չասացին եւ չարեցին: Իսկ ահա ծառատունկը արգելեցին` արտոնված չէ, պատճառաբանությամբ: Նախաձեռնողները հաջողեցին մի քանի տնկի հողը դնել, որոնք սակայն այդ դիքորվ շատ կարճ կյանք ունեցան: Նույն պահին խոտերի մեջ կանգնած ոստիկանները մյուսներին առաջարկում էին խոտերը չտրորել:

Նախաձեռնողները ստիպված էին իրավապահներին բացատրել, որ Հայաստանում պաշտոնապես ընդունված է «օրենքը իրավունքով սահմանափակելու» կուրսը, այլ խոսքով` ՀՀ-ում կարելի է այն ինչ արգելված չէ: Ծառատունկ կարելի է անել: Ոստիկանները օգնության կաչեցին «Կենտրոն-կանաչապատում» ընկերության տնօրեն Ավագ Դանիելյանին: Մասնագիտությամբ տնտեսագետը պարզաբանեց, որ տնկիները սահմանված ձեւի չեն, բայց չասաց, թե որն է սահմանված ձեւը: «Ա1+»-ի տնկիները առանց արմատներին էին եւ խորհրդաշնում էին այն իրողությունը, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը արմատներ չեն գցում: Երեւանի կենտրոնի կանաչապատման թիվ մեկ պատասխանատուն հարցերի մի մասին պատասխանեց գնդապետ Աֆյանի հուշումից հետո:

Ավելի քան մեկ ժամ տեւած «թեժ պայքարից» հետո հանուն Հայաստանի հանրապետության մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանության օպերային թատրոնի մատույցներում խոսքի ազատության արահետ չտնկվեց: Հելսինկյան նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Իշխանյանը, հավաքվածներին տեղեկացրեց, որ չի բացառվում, որ հետայսու Հայաստանի քրեական օրենսգրքում ավելացվեն «Ապօրինի ծառատնկման համար» եւ «Ապօրինի ծառատնկման կոչերի համար» քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածներ: