ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական կուսակցության խորհրդի հայտարարությունը
Ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Ապրիլի 2-ին ՀՀԿ խորհրդի նիստից Գյումրի վերադարձի ճանապարհին մահափորձ է կատարվել Գյումրու քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, որի արդյունքում մահացել են նրա ուղեկիցներից երեքը, իսկ երկուսը եւ Վարդան Ղուկասյանը ծանր վիրավորվել են:
ՀՀԿ խորհուրդը ցավակցում է ավազակային հարձակման զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին, դատապարտում է կատարված ոճրագործությունը եւ իրավապահ մարմիններից վճռականորեն պահանջում է արագորեն բացահայտել հանցագործներին եւ խստագույնս պատժել:
Մենք համոզված ենք, որ հասարակական կյանքի կայունության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն անհաջողության է դատապարտված»:
Source Url:
