ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիները դիմել են Սահմանադրական դատարան
ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ ավելի քան 30 քաղաքացիների դիմումով ապրիլի 3-ին սկսեց քննել ՀՀ քաղաքացիական-դատավարության օրենսգրքի 230, 231-1, 231-2 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչելու հարցը, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: Նշված հոդվածները վերաբերում են Վճաբեկ դատարան ներկայացված բողոքները ընդունել-չընդունելու հիմքներին:
Ըստ դիմողների, այս հոդվածները խոչընդոտում են դատական պաշտպանության իրավունքի իրացմանը: Այս կարծիքին է նաեւ հարցով զեկուցող, ՀՀ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Նա հայտարարել է, որ ՀՀ քաղդատօրի նշված հոդվածները հակասում են ՀՀ Սահմանադրության 2, 5, 6, 18, 19, 31, 47, 92 հոդվածերին:
Հակառակ տեսակետն ունի պատասխանողը` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը: Նա հայտարարել է, որ նշված հոդվածներն են ախահովում դատարանում քաղաքացիների իրավունքներ առավել արդյունավետ պաշտպանություն:
Նշենք, որ ՀՀ ՍԴ որոշմամբ արդեն ավելի քան 1 տասնյակ օրենքներ որակվել են կամ ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող կամ նման հոդվածներ ունեցող:
