Գրանցվեց 1 դաշինք եւ 24 կուսակցություն

Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 4-ի նիստում ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար գրանցեց բոլոր 25 քաղաքական միավորներին` 1 դաշինք եւ 24 կուսակցություն, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել:

ՀՀ Աժ ընտրություններին համամասնական ընտրակարգով ամենամեծ թվով թեկնածուներ է առաջադրել ՕԵԿ-ը` 131 մարդ, ամենաքիչը` ՀԱԿ-ը` 7 հոգի: Համամասնական ցուցակներում կանանց թիվը տատանվում է 15-ից 44 տոկոսի սահմաններում:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ապրիլի 4-ին տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 4-ի դրությամբ 41 մեծամասնական ընտրատարածքներից 39-ում արդեն ավարտվել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների գրանցումը: Թիվ 15-ում հանձնաժողովի նիստը դեռ շարունակվում է: