Ձուցարաներին պահել են մինչեւ ուշ գիշեր

Հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնության անդամներ Վարդան Մախլասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշումները Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կայացվեցին ապրիլի 4-ին եւ 5-ին: Այս առիթվ հայտարարություն է տարածել Հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնությունը:

«Ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց 14 ընտրատարածքում արդեն գրանցված պատգամավորության թեկնածու Վարդան Մալխասյանի նախնական կալանքը ևս երկու ամսով երկարացնելու ԱԱԾ միջնորդությունը: Այդպիսով դատարանը Վարդան Մալխասյանին փաստորեն զրկում է լիարժեք նախընտրական քարոզչություն իրականացնելու հնարավորությունից:

Իսկ նախօրյակին` ապրիլի 4-ին, երբ նույն դատարանում Գայանե Կարախանյանի նախագահությամբ, դեռ շարունակվում էր Ժիրայր Սէ‎ֆիլյանին նախնական կալանքը արդեն երրորդ անգամ երկարաձգելու հարցի քննությունը, «Թեքեյան» կենտրոնում ներկայացվեց հրմանատարին նվիրված մի տեսանյութ, որը այն պատրաստող կամավորական խումբը վերնագրել էր Ժիրայրին պատկանող հետևյալ խոսքով. «Հայն առաջին անգամ ձուլվում է սեփական հողի վրա»: Ցուցադրությանը հաջորդեցին Ժիրայր Սէ‎ֆիլյանին և Վարդան Մալխասյանին զորակցող մի քանի ելույթներ: Մասնավորապես ելույթ ունեցան տեսանյութը պատրաստողների կողմից Արսեն Խառատյանը, Վարդան Մալխասյանի նախընտրական շտաբի ղեկավար Աշոտ Հակոբյանը, «Սէ‎ֆիլյանի և Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները ուսումնասիրող» պատգամավորական խմբի անդամ Թաթուլ Մանասերյանը, Արցախյան պատերազմի հայտնի վավերագրող Ցվետանա Պասկալևան, Մտավորականների ‎Ֆորումի անդամ Հրաչյա Մաթևոսյանը: Այս միջոցառման ավարտը համընկավ դատավոր Գայանե Կարախանյանի խորհրդակցական սենյակ մտնելու հետ և հավաքի մասնակիցների մեծ մասը երթով գնացին դեպի դատարանի շենքը և պահանջեցին կալանքից ազատել Ժիրայր Սէ‎ֆիլյանին: Տեսնելով, որ դատավորը չի շտապում հրապարակել իր որոշումը, ցուցարարները վանկարկումներով իրենց վերաբերմունքը արտահայտեցին կամակատար դատարանի նկատմամբ և հեռացան: Այդ ընթացքում մի քանի ձու նետվեց դեպի դատարանի պատուհանները: Ցույցի ավարտից հետո Ժիրայր Սէ‎ֆիլյանին զորակցողներից 11-ը բերման են ենթարկվել Կենտրոնի ոստիկանական տեղամաս և պահվել մինչև գիշերվա ժամը 03.00-ն: Նրանցից 6-ին ստուգման նպատակով ոստիկանները տարել են նարկոդիսպանսեր և համոզվել, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել»: