ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
60 րոպե անվճար եվ 120 րոպե վճարովի եթեր
Ապրիլի 8-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ հաստատեց Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով համամասնական ցուցակով առաջադրված 24 կուսակցությունների եւ մեկ դաշինիքի քարոզարշավի շրջանակներում տրամադրվող վճարովի եւ անվճար եթերաժամերի տեւողությունը եւ հերթականությունը:
Ըստ որոշման, ապրիլի 10-ից սկսվող քարոզարշավի ողջ ընթացքում անվճար եթերաժամի տեւողությունը կլինի 2 րոպե, իսկ վճարովի եթերաժամով նախատեսված 3 րոպեն ապրիլի 25-ից կբարձրանա մինչեւ 8 րոպե: Համամասնական ցուցակով առաջադրված կուսակցություններն ու մեկ դաշինքը կունենան 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի քարոզչության հնարավորություն, ամեն օր ժամը 17:15 - 21:00-ն:
Հանրային ռադիոյի դեպքում կուսակցություններն ու դաշինքը կունենան անվճար 120 եւ վճարովի 180 րոպե, ամեն օր ժամը 13:30 - 16:00-ն եւ 21:40 - 23:50-ի սահմաններում:
Վիճակահանությամբ ապրիլի 10-ին առաջինն իր քարոզարշավը կսկսի Դաշինք կուսակցությունը, այնուհետեւ Ազգային միաբանությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
