ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքը առաջնային չէ
Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով ՀՀԿ խորհրդի նախագահ, կուսակցության նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի օրերս արած հայտարարությունը, թե մարդկանց սոցիալական ապահովությունն առաջնային է, քան մարդու իրավունքը, հայտնել է Սերժ Սարգսյանի հետ իր համաձայնությունը, ասելով, որ մարդու իրավունքի պաշտպանությունը մարդու խնդիրն է, որ մարդը պետք է ունենա իր իրավունքին հետամուտ լինելու համարձակություն: Իսկ համարձակ է սոցիալապես պաշտպանված մարդը, կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Աղքատությունն, ըստ նրա, վախկոտություն է, չարիք: Մարդը պետք է հոգացած լինի իր սոցիալական խնդիրները, որ մտածի իրավունքի մասին, ասել է Գալուստ Սահակյանը:
Source Url:
