ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Հարությունյան- Լեո Պլատվոետ հանդիպում
ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Լեո Պլատվոետի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարի հայաստանյան հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:
Կողմերը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` կապված Հայաստանում մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, մասնավորապես` խորհրդային անձնագրերով ընտրողների առկայության պարագայում հնարավոր գործողությունների, անձնագրեր հավաքելու դեպքերի, հանրահավաքների, ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների ներկայացվածության, ընտրությունների օրը իրավապահ մարմինների ու ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության գործողությունների, ընտրական օրենքների խախտումների կանխարգելման եւ ընտրությունների օրը հնարավոր խախտումներ կատարողներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
