Այս պահին 2 318 493 ընտրող է գրանցված

ՀՀ ոստիկանության անցագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ապրիլի 19-ին հայտարարել է, որ ընտրացուցակների մաքրման արդյունքում ընտրացուցակներից հանվել է 3680 մահացած մարդու անուն, իսկ ընդհանրապես` 10 254 մարդ է հանվել ընտրացուցակից: Ապրիլի 18-ի դրությամբ, Հայաստանում գրանցված է 2 318 493 ընտրող: Ըստ Ալվինա Զաքարյանի ՀՀ ոստիկանությունը շարունակելու է հետեւողականորեն հստակեցնել ընտրացուցակները եւ պատրաստ է արձագանքել իրեն ուղղված ցանկացած հարցման եւ Քաղաքացիներին արագ արձագանքելու համար ոստիկանությունում բացվել է թեժ հեռախոսագիծ: