ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դրամաշնորհ 6 կազմակերպության
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը արդեն ամփոփել է 2007 թվականի համար հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները: Ընդհանուր` 70 հազար դոլար կստանան վեց ՀԿ. Հայաստանի անտառներ, Գորիսի մամուլի ակումբ, Լրաժեք կյանք,Սոցիալական երկխոսության կենտրոն, Մենք+, Մանկության մոլորակ:
Ինչպես ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, վերջին 9 տարում Հայաստանի 47 հասարակական կազմակերպությունները փոքր դրամաշնորների ծրագրով 431 հազար ԱՄՆ դոլար են ստացել: ՀԲ Հայաստանի գրասենյակի բաժինը` 273 հազար է, մնացած 158 հազարը տրամադրել է բաց հասարակության օժանդակության հիմնադրամը:
Source Url:
