Երեխաներն էլ են բողոքում օմբուդսմենին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2007 թվականի առաջին եռամսյակի ընթացքում օմբուդսմենի ստացած դիմումների մասին ամփոփ վիճակագրություն: Ըստ այդ տեղեկությունների, 2007-ի հունվար-մարտ հատվածում Արմեն Հարությունյանը ստացել է ավելի քան 740 դիմում-բողոք, որոնցից 264-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 13-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքներ, որոնք ներառում են 310 դիմումատու:

Ինչպես ողջ 2006-ին, քաղաքացիները հիմնականում բողոքում են Երեւանի քաղաքապետարանից` 222 դիմում, դատախազությունից` 40 դիմում, ոստիկանությունից` 33 դիմում, դատարաններից` 27 դիմում եւ այլն: Բողոքների մեծ մասը Երեւանից է` 145: Խոցելի խմբերից ստացվել է 23 բողոք: Հաշմանդամներից` 9, փախստականներից` 6, սոցիալապես անապահով խավերից` 6, բռնադատվածներից` 1, երեխաներից` 1 դիմում: