ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սփյուռքը կարող է օգնել նաեւ ՏՏ ոլորտում
«Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը մայիսի 2-ին լրագրողների hետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնական խնդիրը մնում է կոմերցալացման հարցը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Արամ Վարդանյանը ասել է նաեւ, որ Հայաստանն ունի ՏՏ ոլորտի լավ մասնագետներ, բայց կա վերջնական արտադրանքի իրացման եւ արտահանման խնդիր: «Մշակված արտադրանքն իրացնելու համար միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունը մասնավոր սեկտորի ներկայացուցիչների համար սահմանափակ է, այդ կապակցությամբ հայկական սփյուռքը պետք է աջակցի ՏՏ ոլորտին», հայտարարել է Արամ Վարդանյանը: Իսկ միջազգային շուկա դուրս գալու գործիքներից մեկն էլ խոշոր համաժողովների կազմակերպումն է, որոնք թույլ կտան հարթել անմիջական շփումները միջազգային կորպորացիաների հետ եւ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանում մշակված արտադրանքը, վստահ է բանախոսը:
