Վարդան Մալխասյանը հաղթանակը հավանական է

2006 թվականի աշնանը ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի կալանավորվեցին»Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը: 2007-ի ապրիլի Վարդան Մալխասյանը թիվ 14 ընտրատարածքում առաջադրվեց պատգամավորի թեկնածու, սակայն առաջին ատյանի դատարանը ապրիլի 5-ին նրա կալանքը երկարաձգեց երկու ամսով, վեաքննիչ դատարանն էլ այս որոշումը թողեց անփոփոխ: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Մալխասյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը հայտարարեցին, որ Վերաքննիչ դատարանի որոշումը խոչընդոտել է Վարդան Մալխասյանի մյուս թեկնածուների հետ քարոզչության հավասար պայմաններ ունենալու իրավունքի իրականացմանը եւ որոշումն է հիմնավոր չէր: «Բացահայտ անօրինական եւ կամայական որոշում էր, չունենք անկախ դատական համակարգ: Վերաքննիչ դատարանի դատավորները իրենց վարքագծով, հայացքով ձայնի ինտոնացիայով ցույց էին տալիս, որ մենք ճնշման տակ ենք, մեզանից ոչինչ կախված չէ», հայտարարեց Մուշեղ Շուշանյանը: Համաձայն, ընտրական օրենսգրքի, պատգամավորի թեկնածուն կարող է կալանավորվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, իսկ Վարդան Մալխասյանի կալանքը երկարաձգվել է առանց ԿԸՀ համաձայնության:

Վարդան Մալխասյանի ընտրություններում կհաղթի, եթե ընտրությունները արդար լինեն, առավել եւս, որ նրա թեկնածությունն են պաշտպանում բոլոր ընդդիմադիր ուժերը, համոզված են նրա համախոհները: Բայց նրա մրցակիցները` Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Ախոյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի մերձավոր Լյովա Խաչատրյանը արդեն կեղծիքներ են արել. ընտրողների անձնագրեր են հավաքում, գումարներ բաժանում եւ այլն: Աշոտ Հակոբյանի համար առավել ցավալի է, որ «իրավապահները գիտեն, թե ով է կեղծում, բայց բան չեն անում»:

Արմեն Աղայանը դժվարացավ ասել, թե երբ կավարտի Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հետ տեղի ունեցողը: Բայց ակնհայտ է, որ ընտրություններից հետո չի ավարտվելու «Հասկացել են, որ նախընտրական շրջանում նրան արգելափակած պահելով իրենց հիմնական խնդիրը չեն լուծել: Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը կամ կայացրել է կամ ուզում է քաղաքական որոշում կայացնել Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու մասին եւ նախապես փորձում է տրամադրել բոլորին այդ ուղղությամբ»: Ժիրայր Սեֆիլյանն էլ որոշել է երրորդ անգամ դիմել ՀՀ իշխանություններին իրեն ՀՀ քաղաքացիություն տալու խնդրանքով եւ օրերս դա կանի լիազոր անձի միջոցով: «Այս դիմումի ճակատագիրը ինչ-որ չափով կնշանակի այն հարցի պատասխանը, թե իշխանությունները ինչ են ուզում անել»:

Արմեն Աղայանը համոզված է, որ նախընտրական շրջանով չի ավարտվում իշխանություններին վախը Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունից` Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը մերժում է Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու տարբերակը եւ խոստանում բոլոր միջոցներով կանխել նման զարգացումը: