Միջազգային դիտորդները տեղյակ են

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը Երեւանի կենտրոնի ընտրատարածքների ցուցակներում գտել է 400 քաղաքացու անուն, որ տվյալ հասցեներում չեն բնակվում: Հասարակական տեղեկացնում են, որ ընտրացուցակներում են իրենց այն հարեւանները, ովքեր իրացման հենց առաջին օրերին են տարածքի օտարման մասին պայմանագիրը կնքել եւ գրացումից դուրս եկել: Ու սա դեռ ամբողջը չէ: «Պետական կարիքների զոհերը» ունեն նաեւ իրացված տարածքների նախկին 18 բնակիչների տվյալներ (Բյուզանդի փողոց 9, 11, 25), ովքեր համաձայն մայիսի 10-ին ոստիկանության տրամադրած տեղեկանքի դեռ գրանցված են իրենց նախկին հասցեում, բայց ի տարբերություն գրանցում չունեցողների, ընտրացուցակներում չկան: Խախտվել է ընտրություններին մասնակցելու նրանց սահմանադրական իրավունքը: Մայիսի 10-ի դրությամբ, այն 400-ից մոտ 257-270-ը ընտրացուցակներից հանվել էին: Այս իրավիճակի մասին տեղյակ է պահվել միջազգային դիտորդներին: