ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ 9 անդամներից 3-ը արձանագրությունը չստորագրեցին
Մայիսի 13-ին ժամը 17:00-ի մատույցներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստորագրեց ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություննների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: ԿԸՀ 9 անդամներից արձանագրությունը ստորագրեցին միայն վեցը, չստորագրեցին Ազգային միաբանություն, Օրինաց երկիր եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները: ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը, նախքան արձանագրությանը անցնելը, առաջարկեց ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունները ճանաչել անվավեր` հաշվի առնելով խախտումների զանգվածային բնույթը: Սակայն առաջարկը ստացավ ընդամենը 3 կողմ ձայն` Ազգային միաբանություն, Օրինաց երկիր եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունների ներկայացուցիչները եւ չընդունվեց: Սրանից հետո Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, որ այս ընտրությունները եւս մեկ մահացու հարված էին Հայաստանի ժողովրդավարցմանը: ՕԵԿ ներկայացուցիչ Սոնա Սարգսյանը հայտարարեց, որ կուսակցությունն ընտրությունների արդյունքները վիճարկելու է ՀՀ Սահմանադրական դատարանում:
