Եռյակի առաջին հանրահավաքը

Մայիսի 13-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Իմպիչմենտ դաշինքի,
Հանրապետություն եւ Նոր Ժամանակներ կուսակցությունների հրավիրած հետընտրական
հանրահավաքը, որի թեման մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրակեղծիքներն էին:
Ընտրությունների նախաշեմին քաղաքական համագործակցություն սկսած ուժերին միացել էր
նաեւ ՀԺԿ-ն: Համագործակցությունը բաց է բոլորի համար:

Իմպիչմենտի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 12-ին
իշխանությունը կեղծել է ընտրությունը եւ դա քրեորեն պատժելի արարք է, իսկ Իմպիչմետն
էլ ունի մեկ նպատակ` հասնել ընտրության վերաքվեարկության եւ այդ վերաքվեարկության
ժամանակ օրինախախտ լինելու պատճառով դուրս թողնել Բարգավաճ Հայաստան եւ ՀՀԿ
կուսակցություններին, որովհետեւ միայն նրանց չմասնակցելու դեպքում հայ ժողովուրդը
կկարողանա ազատ ընտրություն կատարել:

Նոր Ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանրությանը կոչ արեց
կանգնել իրենց թիկունքին, չծախվել, չերկնչել, միասին հեռացնել վարչախումբը: «Մեր
նպատակը պետք է լինի մինչեւ վերջին շունչը քաղաքական պայքարի միջոցով Ռոբերտ
Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստանի իշխանությունից դուրս հանելը», հայտարարեց
Նոր Ժամանակների առաջնորդը: Արամ Կարապետյանը պատրաստ է պայքարել անգամ մենակ:

Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանն էլ նույն կոչը արեց`
չհուսահատվել, առավել եւս, որ պայքարը մանդատի համար չէ: Արամ Սարգսյանի խոսքով,
մայիսի 12-ին ընդդիմությունը չի պարտվել, ժողովուրդը չի պարտվել, այլ պարտվել է
ամբողջ քաղաքական դաշտը եւ առաջին հերթին այն ուժերը, որոնք իբրեւ թե
մեծամասնություն են ստացել: Արամ Սարգսյանի խոսքով, ժողովուրդն անելիք ունի, որը
իշխանությանը հեռացնելն է, ինչն էլ ունի բազմաթիվ տարբերակներ: Արամ Սարգսյանը
պայքարի մի քանի հարթություն է նշել: Համար մեկն, ըստ նրա, քաղաքական հարթությունն
է, որ պետք է կատարվի հասարակության աջակցությամբ: Երկրորդ հարթությունը դա
իրավական հարթությունն է, որ ոչ միայն ասեն խախտումների մասին, այլ ապացուցեն դա ու
հասնեն խախտողներին պատասխանատվության կանչելուն: Երորրդ հարթությունը դա ժողովրդի
հետ հստակ աշխատանքն է, առանց որի հնարավոր չէ ոչինչ:

ապագայի շենքը կառուցելը, իսկ դա մեկ երկու օրում, մեկ երկու հանրահավաքով չի
լինում, դա տեւական գործընթաց է, հայտարարել են նախաձեռնության հեղինակները եւ
հաջորդ հանրահավաքը հրավիրել մայիսի 18-ին, ժամը 19-ին ազատության հրապարակում:
Նիկոլ Փաշինյանը բնակչությանը կոչ է արել գալ, եւ գալ քաղաքական ասելիք ունեցողի
զգացումով, լիդերի` Հանրապետություն, Նոր Ժամանակներ, Իմպիչմենտ, ՀԺԿ քաղաքական
ուժերի լիդերի զգացում: